Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որ դեպքում «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմի

Որ դեպքում «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմի
23.03.2017 | 11:27

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կկազմի: Մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշել է, որ որևէ սահմանափակում չկա, ինքը կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր դաշինքի ներկայացրած 15 կետերը կյանքի կոչել:

«Ամենակարևորը եթե Ծառուկյանը կարողանա իր ժողովրդի խոստումը կատարի, Հանրապետականը չլինի, մեկ ուրիշը լինի, կարևորը, որ 15 կետերը համաձայնի անենք, եթե չհամաձայնի, չենք մտնի: Կամ եթե մեկն ուզի մեզ միանալ, մեր 15 կետերին համաձայն լինեն, կմիանանք իրենց»,- ասել է Ծառուկյանը:


Հարցին, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, Ծառուկյանը պատասխանել է՝ հնարավոր է՝ նաև ինքը լինի: «Ես պաշտոնի կարիք չունեմ, եթե նորմալ մարդ տեսանք, կանի, եթե չի անի, ես կանեմ արդեն, համապատասխան կարգ ու կանոն կստեղծենք: Ես պաշտոնի չեմ գնում, այլ իմ նպատակն է պայման ստեղծել ժողովրդի համար»,- ասել է նա:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ